National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.06.2017
Շարունակվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 10

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 29-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը: Քննարկվել են եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախորդ տարի իրականացված ծրագրերը եւ այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցներն ու կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների ծավալներն ու կատարողականի ցուցանիշները: Նա մասնավորապես նշել է, որ հաշվետու տարում բյուջետային աջակցության 5 ծրագիր է նախատեսված եղել, 18 նպատակային դրամաշնորհների մասով ստացվել են որոշակի ֆինանսական միջոցներ: Ընդհանուր առմամբ՝ ճշտված ծրագրով դրամաշնորհային միջոցներից նախատեսված է եղել ստանալ 30,5 մլրդ դրամ, սակայն փաստացի ստացվել է 18,7 մլրդ դրամ: Ընդ որում, նպատակային դրամաշնորհային միջոցների մասով ստացվել է շուրջ 6,3 մլրդ դրամ, այստեղ համեմատաբար ցածր է եղել կատարողականը՝ 35,6 տասնորդական տոկոս: Փոխնախարարը պարզաբանել է կատարողականի ցածր լինելու հանգամանքը՝ նշելով, որ նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցները տրամադրվում են այն չափով, որքանով որ այդ ծրագրերն իրականացվում են: Պարոն Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ վարկային միջոցների հատկացման ցուցանիշին եւ տեղեկացրել, որ այս մասով նախատեսված է եղել իրականացնել 24 ծրագիր, տրամադրվել են շուրջ 20,7 մլրդ դրամի միջոցներ կամ ծրագրային ցուցանիշի 85,5 տոկոսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այնուհետեւ ներկայացրել է ոլորտում իրականացված ծրագրերը, անելիքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին: Նա նաեւ տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով Եվրամիության կողմից որպես աջակցություն 2016 թվականին պետբյուջեին հատկացվել է 27,5 մլն եվրո:

Նույն օրը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են նախորդ տարի առողջապահության եւ սոցիալական ոլորտներին կատարված հատկացումների ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում նախատեսել էր իրականացնել 97 ծրագիր, որոնք ամբողջությամբ իրականացվել են եւ ֆինանսավորվել, կատարողականը կազմել է 99,5 տոկոս: Ծրագրերի իրականացման համար, ինչպես եւ նախատեսված է եղել, հատկացվել է 360 մլրդ դրամ: Ֆինանսական միջոցներ են հատկացվել նաեւ պահուստային ֆոնդից: Փոխնախարարի խոսքով՝ բյուջետային դասակարգման սոցիալական պաշտպանություն բաժնին ընդհանուր առմամբ հատկացվել է պետական բյուջեի ընդամենը 27,4 տասնորդական տոկոսը կամ համախառն ներքին արդյունքի 7,8 տասնորդական տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարարությանը նախատեսված ծրագրերի իրականացման համար հատկացվել է 86,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,91 տոկոս:

Առողջապահության ոլորտի ծախսերի համար օգտագործվել է ընդհանուր ծախսերի 6,1 տասնորդական տոկոսը կամ համախառն ներքին արդյունքի 1,6 տասնորդական տոկոսը: Նախարարությունն իրականացրել է 65 բյուջետային ծրագիր, օգտագործվել է 86,4 մլրդ դրամ, բացի այդ՝ ֆինանսական միջոցներ են հատկացվել պահուստային ֆոնդից:

Այնուհետեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատգամավորների քննարկմանն են ներկայացրել իրենց ղեկավարած ոլորտներում հաշվետու տարում իրականացված ծրագրերը, առաջիկա անելիքներն ու խնդիրները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին: Պատգամավորները մասնավորապես հետաքրքրվել են ծրագրերի շարունակականությամբ, հետաքրքրվել տարեցների, երեխաների խնամքի հաստատությունների գործունեությամբ, բարձրացրել այդ հաստատությունների ծախսերի, նվիրատվությունների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am